Փոխոստիկանապետի համար անսպասելի՞ է եղել պաշտոնից ազատումը

15
Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր՝ ազատման դիմում գրելուն։

«Ասացի՝ ազատման պատճառների մասին չեմ ուզում խոսել եւ ասացի՝ ինձ համար անսպասելի է եղել սա։ Նախ ես դեռ ազատված չեմ, ես դեռեւս ազատվելու դիմում եմ ներկայացրել»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ է ներկայացրել ազատման դիմում, պատասխանել է․ «Էլի եմ ասում՝ այդ թեմայով չեմ ուզում հիմա խոսել: Ճիշտ հասկացեք ինձ, հիմա ցանկություն չունեմ խոսելու: Եթե մարդուն աշխատանքից ազատում են, դա տոն չի, չէ՞»:

Եսայանը նշել է, որ այլ պաշտոն չեն առաջարկել։