Հայաստանի փոխվարչապետը ԱՊՀ-ի նիստում Ադրբեջանի վարչապետին տեղն է դրել

65

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմական հանցագործություններ է կատարում Լեռնային Ղարաբաղում:

«Այս պահին ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվում է, և ագրեսիան իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանական կողմն օգտագործում է ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են խոշտանգումները, գերիներ մահապատիժը և գլխատումը. անարգանքը մահացածների մարմինների նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են մի շարք ռազմական հանցագործություններ»,- ասել է նա:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից նիստին մասնակցում էր երկրի վարչապետ Ալի Ասադովը, ով պնդել էր, որ ԱՊՀ երկրների միջև համապարփակ համագործակցությունը հնարավոր չէ, քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել՝ դրանում մեղադրելով Հայաստանին։