ՊՆ պարզաբանումը՝ թուրքական F-16 կործանիչների՝ Երևանին մոտենալու մասին

ՊՆ-ն հերքում է թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող լուրը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը։

Avia.pro պորտալը հայտնել էր, թե առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն են բռնել դեպի Երևան և գտնվել են Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա: