ՊՆ-ն մերժում է հայտնել, թե սեպտեբերի 13-14-ին Ադրբեջանը Հայաստանից որքան տարածք է օկուպացրել

81

Լրագրող Դավիթ Գալստյանի՝ ՊՆ-ին ուղարկված հարցումն առ այն, թե ՀՀ-ն թշնամու ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 13-14-ին որքան տարածքային կորուստ է ունեցել, մերժվել է՝ այն համարելով պետական գաղտնիք։

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր 04.10.2022թ. հարցման՝ հայտնում եմ, որ հիմք ընդունելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, ՀՀ Կառավարության 1998թ. մարտի 13-ի No173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ եւ 8-րդ կետերի պահանջները՝ ներկայացված հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է»:

Հիշեցնենք, որ ԳՇ պետն ինքն էր հայտարարել է, որ թշնամին միայն Ջերմուկի ուղղությամբ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնության ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ, այսինքն օկուպացրել է մոտ 63 քառ կմ տարածք։ Թշնամին մեկ այլ Ներքին Հանդի ուղղությամբ այնքան է առաջ եկել, որ այս պահին նրանց դիրքերը գյուղից 500 մետր հեռավորության վրա են։