ՊՆ-ն հերքում է․ հակառակորդը ՀՀ ԶՈՒ անօդաչու թռչող սարք չի խոցել

6

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել:

«Իրականությանը չի համապատասխանում, եթե խոցեն, խոստանում ենք չհերքել», – Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։