ՊՆ հաղորդագրությունը սահմանային իրավիճակի վերաբերյալ

402

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Նկատենք, որ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին, այլ միայն դրանց հարաբերական դադարից հետո նշում է, թե այս պահին կրակոցներ չկան։