ՊՆ-ն չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը

3

ՊՆ-ն չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը, և նրանք պարտադիր ժակետային զինծառայողները, ըստ նախատեսած ժամանակացույցի, կզորացրվեն: Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ինչպես ՊՆ-ն հայտարարել է, կարիք չկա լրացուցիչ ուժերի. ԶՈՒ-երը վստահորեն կատարում են իրենց խնդիրը, ուստի զորացրումը և զորակոչը ընթանում են բնականոն հունով: Շնորհակալ ենք իհարկե տղաներին, կամավորներին՝ իրենց ցուցաբերած պատրաստակամության համար, շատ բարձր ենք գնահատում դա, բայց անհրաժեշտությունը չկա»,-նշել է նա։