ՊՆ անդրադարձը ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի ժամանման վերաբերյալ

117

Պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ-ից դեմարկացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը՝ ընդգծելով, որ ՌԴ ներկայացուցիչներ տարբեր առիթներով կարող ենբ գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: Այս մասին ՊՆ լրատվական վարչությունից հայտնեցին Yerevan.Today-ին:

Հիշեցնենք, որ լրատվականներից մեկը լուր էր տարածել, որ ՌԴ-ից ժամանել են դելիմիտացիայի հանձնաժողովի ներկայացուցիչներ։