Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես․ Մարուքյանը՝ Թանդիլյանի մասին

3
Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա գրել է. «Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես: Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել է առողջական պատճառներով պատգամավորական մանդատի վայր դնելու մասին: