Փետրվարի 10-ի դրությամբ Արցախյան երկրորդ պատերազմի դեռևս 368 մասնակից է ճանաչվել հաշմանդամ, 66-ը` պրոթեզավորման կարիք ունի

134
Զինվոր

2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր հաշմանդամության խմբի սահմանման համար դիմել և փորձաքննութուն է անցել 457 անձ, նրանցից 368-ը ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ: Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

News.am-ը հարցում էր ուղարկել պարզելու համար, թե Արցախյան վերջին պատերազմի քանի մասնակից է դիմել և ստացել հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն և նրանցից քանիսն են ենթակա պրոթեզավորման:

«65 անձի տրվել է 1-ին խմբի հաշմանդամության կարգ, 119 անձի՝ 2-րդ խմբի, 184 անձի՝ երրորդ խմբի կարգ:

10․02. 21թ. դրությամբ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների կարիք ունի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներից  66-ը»,- հայտնել են նախարարությունից: