Պետք է ընդունենք, որ Փաշինյանի մնալը նախընտրելի է․ ինչ է գրում թուրքական մամուլը

30
Նիկոլ Փաշինյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
Ընթերցում եմ օրվա թուրքական մամուլը։
Դա իմ ամենաօրյա աշխատանքի մի մասն է, քանի որ առանց դրա դժվար է հասկանալ թե՛ Թուրքիայի իշխանությունների, և թե՛ թուրքական հասարակության մեջ տիրող տրամադրությունները։
Այսօր աչքիս ընկավ Թուրքիայի գլխավոր մերձիշխանական «Yeni Şafak» թերթի մի հոդված, որն ուներ խիստ հետաքրքրական վերնագիր՝ «Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը»։
Թարգմանաբար ներկայացնում եմ այդ հոդվածից մի հատված՝ առանց որևէ մեկնաբանության.
«Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է։ Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է։…Կոտորածների հետ կապ չունի (այստեղ նկատի ունի Արցախյան պատերազմին չմասնակցելը)։ Բացի այդ թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն։
Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին։
Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է։
Պետք է ընդունենք, որ մնացածների՝ [իշխանության] գալուց նրա մնալը նախընտրելի է»։
Հոդվածի հղումը դնում եմ մեկնաբանությունների մեջ։