ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի նշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իրավունք ունի՞ ոտնահարել մարդու իրավունքները և ինչ պատիժ է հասնում նրան: Այս հարցին պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
«Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Այլ է հարցը, որ կարծում եմ հենց այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման վարքագիծ դրսևորելը առավել ամոթալի է և կասկածի տակ է դնում՝ ինչքանով այդ անձը կարող է իր առաքելությունն իրականացնել, եթե նա այն դրսեւորողների առաջին կրողն է, որոնց դեմ օրենքով պետք է պայքարեր: Տվյալ վարքագծից ելնելով՝ կարծում եմ, պետք է քննարկվի իր պաշտոնավարման նպատակահարմարությունը»,-նշեց Գրիգորյանը:
Գրիգորյանը նշեց, որ երբ քննարկվի այդ հարցը, հանրությունը կտեղեկանա:











