Սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի կողմից ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված գրությունը և կից օպերատիվ հանձնարարականը պարունակում են բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Դրանից բխում է, որր դեռևս 2019 թվականից ՀՀ իշխանություններն իմացել են՝
– Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելու,
– Պատերազմում Թուրքիայի ակտիվ մասնակցության,
– Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավելու բարձր հավանականության մասին։
– Ավելին, տեղեկություններ են ստացվել Ադրբեջանի կողմից նոր հարձակվողական տեխնիկա, ամենայն հավանականությամբ թուրքական Bayraktat TB-2 և Իսրայելական Elbit Hermes 900 ձեռք բերելու,
– Շփման գծի ողջ երկայնքով ակտիվ ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Սակայն առավել ուշագրավ է օպերատիվ հանձնարակականի V-րդ գլխի 2-րդ կետի «վ» ենթակետը, համաձայն որի՝ ՀՀ պատասխանտու պաշտոնատար անձինք պետք է ՀԱՊԿ-ին ներկայացնեին հաշվարկներ ռազմական և ռազմաքաղաքական օգնության վերաբերյալ՝ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար, ինչի նպատակով օպերատիվ հանձնարարակին կցվել էր համապատասխան հավելված։
Հիմա հարց՝ ստանալով այս նամակը, դեռեւս, սեպտեմբերի 1-ին ՀՀ իշխանություններն ինչ բնույթի ռազմական օգնություն են հայցել ՀԱՊԿ անդամ երկրներից, որը կբարձրացներ ՀՀ զինված ուժերի մարտականությունը՝ կանխելով պատերազմը կամ դրա արդյունքում Հայաստանին և Արցախին հասցված ծանրագույն և անդառնալի կորուստները։
Օպերատիվ հանձնարարականի մյուս ուշագրավ և կարևոր կետերին կփորձեմ մանրամասն անդրադառնալ առաջիկա օրերին»,- գրել է Մելոյանը։











