Պետք է գտնել հայերի վրա հարձակումների հետեւում կանգնած ուժերին. Փայլան

11
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն հայերի դեմ հարձակումները կանխելու համար։

«Պետք է գտնել այդ հարձակումների հետեւում կանգնած ուժերին»,- նշել է հայազգի պատգամավորը:

Նշենք, որ Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Քումքափու թաղամասում հայ երիտասարդի վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցով:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները Ստամբուլում հարձակվել էին հայ տղայի և 50 անց տղամարդկանց վրա, ջարդուփշուր էին արել հային պատկանող խանութը: