Արցախի պետնախարարը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի շուրջ իրականացվող բանակցություններից․ Մետաքսե Հակոբյան

49

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․

Ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարարն է փաստում, որ ինքը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից, Արցախի շուրջ իրականացվող կամ իրականացվելիք գործընթացներից և բանակցություններից, նույնն են փաստում նաև իշխանության այլ ներկայացուցիչներ: Հետևաբար մնում է ենթադրել, որ ՀՀ վարչապետը նկատի ունի ԱՀ նախագահին (ինչը ճշտել չհաջողվեց, քանզի ԱՀ նախագահը 27.04.23թ.-ի ԱԺ նիստին չէր մասնակցում) կամ, մեղմ ասած, իր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում…