Պետդեպից հայտնում են, որ Երևանն ու Բաքուն հարաբերությունները նորմալացնելու հարցում «կարևոր քայլեր են արել»

96
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն»։ Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ հիմա իրական հույս կա, բարենպաստ հնարավորություն կա Ադրբեջանի և Հայաստանի համար՝ հարաբերությունները նորմալացնելու և խաղաղ կարգավորման որոնման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։

«ԱՄՆ-ն լիովին խրախուսում է դա»,- ընդգծել է Դոնֆրիդը։