Չնայած Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի և Ադբեջանի միջև կնքված հուշագիրը «Պետական գաղտնիք» է, բայց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդեն իսկ բացահայտել է հուշագրի բովանդակությունը, որում առանձնապես գաղտնիք պարունակող կետեր չկան, զութ մեր իրականությունն է այսօրվա արձանագրված։
Ստացվում է, որ գործող դավադիր իշխանությունները երկու ամիս շարունակ ստել են՝ ասելով, թե սահմանազատումն իրականացվում է բանավոր պայմանավորվածությունների համաձայն, այնինչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվում է ընդամենը մի հուշագրով, ինչը ևս Սահմանադրական կարգի խախտում է։ Ստացվում է հուշագիրը «Պետական գաղտնիք» է որակվել պարզապես հանրությանը բթացած պահելու համար, այլ ոչ բովանդակության։
Ըստ հուշագրի առաջին կետի նշվում է․
1․ Հայկական զորքերը դեկտեմբերի 18-ին, 2020թ․ պետք է դուրս գան Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից։
2․ Որպեսզի ապահովվի անվտանգությունը ավտոճանապարհի Գորիս – Դավիթ Բեկ տեղամասերում 39’26’34.577 հյուսիսային լայնության և 46’23’42.66 արևելյան երկայնության կետից մինչև 39’19’56.032 ու 46’28’03.157 կետը, ինչպես նաև Կապան-Ճակատեն տեղամասում 39’12’28 հյուսիսային լայնության ու 46’24’18 արևելյան երկայնության կետից մինչև 39’08’54.603 կետից մինչև 46’26’33.747″ և 46’26’33.747 կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադրբեջանական կողմից տեղադրելու են ուղեկալներ ճանապարհից դուրս։
3․ Հայկական և ադրբեջանական կողմերը երաշխավորում են տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների անվտանգությունը և այլն։
4․ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը վերահսկում է և ապահովում է կապը երկու կողմերի միջև։
5․ Ադրբեջանական կողմը երաշխավորում է Գորիս- Դավիթ Բեկ նշված հատվածներով հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը՝ 39’26’34.577 հյուսիսային լայնության և 46’23’42.66 արևելյան երկայնության կետից մինչև 39’19’56.032″ ու 46’28’03.157 կետը։
Հուշագրի 6-րդ կետում գործունեության ժամկետ նշված է 5 տարին՝ ավտոմատ 5 տարով երկարացմամբ, եթե կողմերից մեկը (Հայաստան, Ադրբեջան) ժամկետի ավարտից առաջ 6 ամսվա ընթացքում չհայտարարի տվյալ իրավիճակի իրագործման դադարեցման մասին։
Հատկանշական է, որ այս ամբողջ հակահայ հուշագրում մի կետ է անհանգստացրել փաշինյանական վարչախմբին, որ Կապանը չգրվի Կաֆան ադրբեջաներեն հնչողությամբ։












