«Ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական եւ կառուցողական հարաբերությունների ապահովումն է թույլ տվել Պուտինին լինել միջնորդ այդ կարգավորման հարցում»,- պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:
«Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ էր պետք ասել Ադրբեջանի նախագահին, քանի որ Պուտինն անձամբ է զբաղվել դրանով եւ բազմաթիվ օրեր անցկացրել հեռախոսը ձեռքում»,է նշում է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը նաեւ բանակցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Մեր սահմանների մոտ ակտիվ ռազմական գործողությունները այն է, ինչը, իհարկե, միջազգային հանրությունը չպետք է թույլ տա: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, նրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը պետք է բարձր գնահատել»,-հավելել է Պեսկովը:











