Ռուսաստանյան խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ խաղաղության և կարգուկանոնի ապահովման համար։ Նրանք գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով, որ ինքն էլ է եռակողմ հայտարարության կողմ, ասել էր, որ փաստացի չի կատարվում 2020թ-ի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։
Պեսկովը խոստացել է թեման քննարկել «հայ գործընկերների և դաշնակիցների հետ»։











