Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջան թուրքական ռազմական անձնակազմ ուղարկելու հարցը

0
Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիր նախագիծը Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան: «Փաստն այն է, որ Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն։ Այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ։ Դա ներքին՝ Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի իրականացում է: Դա Թուրքիայի ներքին գործն է», – ասել է Պեսկովը:

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս քայլը թույլ կտա դիտարկել ռազմական գործողությունների դադարեցման համապատասխանությունը և «ամուր հիմք կստեղծի երկարատև հակամարտության կարգավորման համար»: