Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու են Մոսկվայում ընդունել Բաքվի՝ ՄԻ-24-ի խոցման համար ներողությունը

12
Mi-24

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու են Մոսկվայում ընդունել Բաքվի՝ ՄԻ-24-ի խոցման համար ներողությունը:

«Դա իսկապես դժբախտություն է, ողբերգություն։ Զոհվել են մեր 2 զինվորականները։ Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հայտարարված պատրաստակամությունը՝ իրականացնել անաչառ հետաքննություն և պատժել մեղավորներին, թույլ են տվել ընդունել այդ ներողությունները»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ռուսական Մի-24-ը խոցվել է նոյեմբերի 9-ին Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել է անձնակազմի 2 անդամ, ևս 1-ը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։