Պեսկովը մեկնաբանել է, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի հարցով ամենից արժեքավոր ձեռքբերումները

10
Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի հարցով ամենից արժեքավոր ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել նոյեմբերի 10-ի պայմանավորվածություններով։

Ըստ նրա, ամենից արժեքավորն այն է, որ «թնդանոթները լռում են» եւ մարդիկ չեն զոհվում։ «Պետք է դիմել ռազմական փորձագետներին, սակայն առաջնահերթ պետք է հաշվի առնել, որ թնդանոթները լռում են։ Սա գլխավոր արդյունքն է։ Մարդիկ չեն զոհվում։ Սա ամենից կարեւորն է, որ կարող էր լինել»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում իրական հրադադարի առաջին օրերը։