Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ՝ Ղարաբաղում սիրիացի ահաբեկիչներին օգտագոծելու մասին խոսքերը, հայտարարելով, որ Կրեմլում ուշադիր ծանոթանում են պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին։
«Մենք ուշադիր ծանոթանում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացե՞լ է Ասադի հայտարարություններին։














