Պեսկովը հիշեցրել է. Ղարաբաղում պատերազմը հնարավոր է եղել դադարեցնել Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ

17

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը հնարավոր է եղել դադարեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ․

«Մենք ունենք հիանալի փոխվստահելի հարաբերություններ Ադրբեջանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք կարող են ունենալ շատ ու շատ ասպեկտներ, որոնք ներկայացնում են փոխադարձ շահավետություն։ Հայաստանի հետ մենք ունենք նույնպես պատմականորեն ձեւավորված լավ հարաբերություններ։ Մենք ունենք բազմաթիվ ինտեգրացիոն պրոցեսներ միասին, որոնք Հայաստանին օգուտներ են բերում՝ թե քաղաքական եւ թե տնտեսական։ Իսկ ինչ վերաբերում է նրան, ինչ կատարվել է։ Երեւի թե բոլորը պետք է հիշեն Պուտինի անձնական ջանքերը՝ պատերազմի դադարեցման գործում»,- Аргументы и факты-ի հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակը։