Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են

21
Դմիտրի Պեսկով

Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, չնայած ավելի վաղ ընդունված հրադադարի մասին որոշումներին, եւ սա ափսոսանք ու մտահոգություն է հարուցում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ տարածաշրջանում չկա կայուն հրադադար։ «Մարտերը, միեւնույն է, շարունակվում են, սա ափսոսանք եւ մտահոգություն է հարուցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։