Պեսկովը ասել է, որ Պուտինն ամեն ջանք գործադրում է օգնելու նվազեցնել լարվածությունը

59
Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացահայտել Մոսկվայի ծրագրերը՝ կապված ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով Երևանի դիմումի հետ։

«Աշխատանքներ են տարվում, ես չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել մինչև հաստատման գործընթացի ավարտը»,-ասել է Դմիտրի Պոսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինն ամեն ջանք գործադրում է օգնելու նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։