Պեկինն ու Մոսկվան միջազգային ասպարեզում տիրող ծանր պայմաններում կավելացնեն ռազմավարական համագործակցությունը. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

47

Պեկինն ու Մոսկվան միջազգային ասպարեզում տիրող ծանր պայմաններում միայն կավելացնեն ռազմավարական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը «Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» 7-րդ միջազգային համաժողովում։

«Այս կարևոր շրջադարձային պահին մենք միայն խորացնում ենք մեր փոխադարձ ռազմավարական համագործակցությունը: Մեջք-մեջքի, ուս-ուսի, աջակցելով միջազգային արդարադատությանը, Չինաստանը և Ռուսաստանը կարող են դրական էներգիա բերել գլոբալ կառավարմանը, նոր ներդրում ունենալ ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- ասել է նա։:

Դեսպանի խոսքով, ինչպես էլ փոխվի միջազգային իրավիճակը, «ռուս-չինական համակցությունը միայն կուժեղանա»։

«Բարեկամության հսկա նավը հստակ կշարժվի պետությունների ղեկավարների կողմից մատնանշված ուղղությամբ՝ կրելով ժողովուրդների ընդհանուր ակնկալիքներն ու ձգտումները»,- ասել է Հանհոյը։