ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել է գրոհի

0
Zinvor

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումը, Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել են գրոհի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը՝ նշելով, որ հակառակորդն ունի զինտեխնիկայի ու մարդուժի մեծ կորուստներ:

««ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու: Հաղթում ենք»,- գրել է Ավանեսյանը: