ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը ևս միանում է ԳՇ-ի պահանջին

61

Պաշտոնաթող գեներալ-մայոր, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Վլադիկ Խաչատրյանը եւս միանում է Բանակի Գլխավոր շտապի պահանջին: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում նշել Խաչատրյանը։

«Ես իմ զինակից ընկերների կողքին եմ եւ միանշանակ միանում եմ ԳՇ պահանջին, իմ կարծիքով Արցախի ազգանվեր հատվածը կանգնած է բանակի կողքին»: Խաչատրյանը չի կարծում, որ սա միջամտություն է քաղաքականությանը, առավել եւս զինված հեղաշրջման փորջ. «Չպետք է մոռանալ, որ բանակի հրամանատարը եւս քաղաքացի է, նա եւս իրավունք ունի իր կարծիքը հայտնելու»,-ասել է նա: