Ցավալի լուր․ «Պռոշյան կոնյակի գործարանի» պայթյունից տուժածներից մեկը մահացել է

22
Կոնյակի գործարան
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․
 
«Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
 
Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:
 
Մեկ պացիենտ դուրս է գրվել:
 
Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են»: