Երևանում պայթյունի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

15

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են թիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինակ Նիկողոսյանը:

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա: