Պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովակաշարը

15

Քրդական բանվորական կուսակցությունը ստանձնել է տարածաշրջանի հում նավթը Թուրքիա տեղափողող նավթատար խողովակի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի լրատվամիջոցները:

Իրաքյան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայքերում հայտարարել է, որ խմբավորման զինված զորայինները պայթեցրել են նավթատարը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի «Բաղուք» շրջանով:

Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուրքիայի միջոցով նավթի արտահանման դադարեցումը

Ըստ Էրբիլի պաշտոնյաների՝ պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամբողջությամբ» դադարեցվել է:

Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հարավային «Մուսաննա» նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն երեք մարդ, և վիրավորվել են 25-ը: