Փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

9

Պայթեցրել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան: Այս մասին տեղեկությունը հաստատվում է Մկոյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից:

Մկոյանը տեսանյութում պատմում է, որ վերջին շրջանում հաճախ են սպառնալիքներ հնչեցվում իր անձի և ընտանիքի նկատմամբ, որպեսզի նա չառաջադրվի առաջիկա ընտրություններում։ 

Նշենք, որ այսօր, օգոստոսի 21-ին Ախալքալաքում տեղի ունեցած պայթյունից հետո Հենզել Մկոյանը հնարավոր է, որ առաջադրի իր թեկնածությունը, որպես անկախ պատգամավորի թեկնածու:

JNEWS-ի հարցին, արդյո՞ք այսքանից հետո գործող պատգամավոր Հենզել Մկոյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վերջինս ասաց.

«Ես չեմ ուզում, ժողովուրդն ուզում, որ մասնակցեմ ընտրություններին: Երևի այսքան դեպքերից հետո արդեն առաջադրեմ թեկնածությունս որպես անկախ պատգամավոր: Այսօր ես տեսնում եմ, որ իմ գլխիս ամեն շաբաթ մի բան բերում են»: