Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետի հետ պայմանավորվել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել

31

Մոսկվայում կայացել է Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:

Ըստ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի  և Ադրբեջանի  միջև տրանսպորտային «հաղորդակցությունների ապաշրջափակման» կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: