Պայմանագրի ո՞ր կետով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին

87
ՀԱՊԿ

Պայմանագրի ո՞ր կետով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին:

Այս թեմային է անդրադարձել Times.am-ը: Կայքը նշում է՝ ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապաատասխանում է ՀԱՊԿ պայմանագրի հոդված 2-րդի երկրորդ պարբերությանը:

Նշենք, որ պայմանագրի նշված կետը սահմանում է․

«Հոդված 2

Մասնակից պետությունները միմյանց հետ խորհրդակցելու են բոլոր կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, պետությունների շահերին և համաձայնեցնելու են նշված հարցերով իրենց տեսակետները։

Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգության, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, մասնակից պետություններն անհապաղ կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

Հ․Գ․ Իրականում պետք էր դիմել ՀԱՊԿ 4-րդ հոդվածին հղում անելով, ըստ որի՝

Եթե անդամ երկրներից մեկի վրա տեղի ունենա զինված հարձակում, որը կսպառնա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա դա կհամարվի հարձակում ՀԱՊԿ բոլոր պետությունների վրա և հարձակման ենթարկված պետության խնդրանքով, մասնակիցները կտրամադրեն անհրաժեշտ, ներառյալ ռազմական օգնություն: