Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

58

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։

Ընթացող նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։ Նա ներկայացրեց բժշկական համապատասխան փաստաթուղթը։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։

Նշենք նաեւ, որ այսօր նիստին տուժողների իրավահաջորդներն ու ներկայացուցիչները իրենց դիրքորոշումն են հայտնում մեղադրական եզրակացության վերաբերյալ, որը ներկայացվել էր նախորդ դատական նիստին։