Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը, տարբեր բաներ են․ ԱՄՆ գլխավոր վարակաբան

14
ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ անգամ հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակ կարող են ներկայացնել, սակայն վստահ չեն դրանց արդյունավետության և անվտանգության հարցում: Այս մասին նա հայտարարել է՝ արձագանքելով Ռուսաստանի կողմից կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման առնչությամբ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
 
Ֆաուչին կասկածի տակ է դրել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգությունը ։

«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ Մենք մի քանի պատվաստանյութ ունենք, սակայն եթե ցանկանայինք ռիսկի դիմել և ավելի մեծ թվով մարդկանց վնասել՝ նրանց որևէ օգուտ չտվող նյութ տալով, ապա դա մյուս շաբաթ էլ ցանկության դեպքում կարող էինք սկսել»,- նշել է Ֆաուչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունի։

«Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ ռուսները լիովին վստահ են, որ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է։ Շատ կասկածում եմ, որ դա այդպես է»,- հավելել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրենը։