Պատրա՞ստ է նոր փոխքաղաքապետը տալ շինթույլտվություններ որևէ գույքի դիմաց․ Դավիթ Խաժակյան

12
Ավագանու նիստի օրակարգում Երևանի նոր փոխքաղաքապետ ընտրելու հարցն է։ Նշենք որ փոխքաղաքապետի թեկնածուն Սերգեյ Ներսիսյանն է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը։

Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը մի շարք գործարքներ է արել, որոնք հայտնի են շինթույլտվություն կամազների դիմաց անունով։ Եվ հարց հնչեցրեց, թե փոխքաղաքապետի նոր թեկնածուն արդյոք պատրաստ է տալ շինթույլտվություններ որևէ գույքի դիմաց, ինչին ի պատասխան Ներսիսյանը նշեց, որ ցանկացած հանձնարարական իր վերադասի կողմից, որը չի խախտում օրենսդրական պահանջները, միանշանակ արվելու են.«Ես սովոր եմ իմ աշխատանքային պրակտիկայում, որ եթե կան խնդիրներ, եթե մենք թիմ ենք, մենք պետք է լուծենք այդ խնդիրները բոլորս միասին։ Ես տվյալ գաղափարի կողմնակից եմ, եթե օրենքի ոչ մի խախտում չունենք»։