Պատգամավորների ծախսերն ավելացան, իսկ պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի

278

Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ: ArmLur.am-ի հետ զրույցում պայմանագրային զորամասի տնտեսական բաժնի աշխատակիցները հայտնեցին, Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից:

Ավելին, տնտեսական բլոկի մի խումբ աշխատակիցներ մեկ օրվա մեջ են իմացել, որ պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սնունդը այլես չի լինի եւ իրենք գործազուրկ են, իսկ զորամասեր սնունդ ապահովվող ընկերությունն էլ հրաժարվել է տրամադրել խոհարարների աշխատավարձը:

Իսկ այս իրավիճակում ցավալին այն է, պատգամավորական ծախսերի գումարը 50 հազարից դարձնում են 250 հազար՝ զինվորին թողնելով սոված: