Պատգամավորի հետ առնչվող հանգստի գոտու ապօրինի տաղավարներն ապամոնտաժվում են

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսավարողի համատեղ միջոցներով օգոստոսի 5-ի վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են «Սևան» ազգային պարկից:

««Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքներն ապամոնտաժվում են: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի»,- նշում են ազգային պարկից: