Պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ իրենց դիրքորոշումը կարտահայտեն․ Մակունց

19
Պատգամավորներտ փակ-գաղտնի քվեարկությամբ իրենց դիրքորոշումը կարտահայտեն: Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպմանը՝ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցի խոսքով պատգամավորներն ուղղել են իրենց հուզող հարցերը, իսկ քվեարկության օրը կարտահայտեն իրենց կարծիքը։

Անդրադառնալով ՍԴ դատավորի՝ արդեն նախին թեկնածու Վահրամ Ավետիսյանին, Մակունցը նշեց, որ վերջինիս հետ հանդիպումն անցել է նույն մթնոլորտում, ինչ մյուս թեկնածուների հետ:

«Հնչել են տարբեր հարցեր, այդ թվում՝ կարող են նաև սուր հարցեր հնչել, ինչպես մյուս թեկնածւների հետ հանդիպման ժամանակ է լինում: Հավանաբար, դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ այդպիսի տպավորություն կար:
Այստեղ մենք անելիք չունենք. թեկնածուն իր որոշումը կայացրել է, և մենք հարգում ենք այդ որոշումն ու մաղթում նրան հաջողություններ», – նշեց Մակունցը։