Պատերազմը եղել է Շուշիի՞ համար, մնացած տարածքների համար պատերազմ չի՞ եղել․ Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

154

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը Ազատության հրապարակում անդրարաձել է Արցախյան 44-օրյա պատերազմին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ  պատերազմը Շուշիի համար է եղել միայն։

«Պատերազմը եղել է Շուշիի՞ համար, մնացած տարածքների համար պատերազմ չի՞ եղել։ Մնացած տարածքներում քամի՞ էին քշում, թե փուչիկ էին տրաքացնում։ Վերցնում եք ինչ–որ կտոր կամ իր ասածները՝ հիմք, արդյո՞ք այդպես է եղել ․․․ այդպես չի ․․․ Լավ պատերազմը որտեղի՞ց է սկսվել, Շուշիին հասնելու շատ ավելի կարճ ուղիներ կային։ Արդյո՞ք այդպես է, իհարկե, այդպես չէ»։

Ի պատասխան հարցի, որ Փաշինյանն ասում է, որ կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Ինչպես ստացվեց այդպես, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Դա իրեն պետք է հարցնեք։ Դրանք դիվանագիտական խնդիրներ են, որով ինքը կարող էր կանգնեցնել ու չկանգնեցրեց։ Ասեց չէ՝ կարող էի կանգնեցնել։ Ինչո՞ւ չկանգնեցրեց։ Իրեն հարցրեք»։