Պատերազմին ոչ թե մեկ, երկու, երեք զենք չի կրակել, այլ դա մեծ մասշտաբի բնույթ է կրել․ Կարեն Հովհաննիսյան

101

Փաստը մնում է փաստ, որ մենք խնդիրներ ենք ունեցել։ Թե 2016թ․, թե այս պատերազմին եղել են չկրակող զենքեր։ Այս մասին «Ռադիո Ավրորայի» եթերում հայտարարեց ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննաիսյանը։

«Առանց իմանալու մեղադրել որևէ մեկին, այդքան էլ ճիշտ չէ։ Բայց փաստ է, որ ոչ թե մեկ, երկու, երեք զենք չի կրակել, այլ դա մեծ մասշտաբի բնույթ է կրել։ Հրթիռների հետ կապված խնդիրներ են եղել և վերջին բացահայտումները հենց դրա մասին են խոսում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ բանակում անընդհատ ներդրումներ են կատարվում, որի արդյունքը պետք է տեսնել պատերազմի ժամանակ․

«Եվ գալիս է մի ժամանակաշրջան, երբ քո արած 10 տարվա ներդրումները, որ դու համարում էիր ժամանակակից, դառնում են ամենահին մեթոդներով ներդրումները։ Այսինքն, պետք է հասկանալ, թե ինչի վրա ենք ներդրումներ կատարել, ինչ խնդիրներ ենք մեր առջև դրել և ինչի ենք նախապատրաստվել»,- նշեց նա։

Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը միշտ էլ բանակի վրա ներդրումներ արել է, հակառակ պարագայում մենք չէինք կարողանա 44 օր դիմակայել թշնամու հարձակմանը։