Պատերազմից հետո Մինսկի խումբը չի կարողանում այցելել Արցախ, քանի որ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ

20
Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը 44-օրյա պատերազմից հետո չի կարողանում այցելել Արցախ, քանի որ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ այն հարցում, թե որտեղից պետք է միջազգային միջնորդները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի տարածքից: Այս մասին հայտնում է aniarc.am կայքը։

ԱՆԻ կայքի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրը նշեց, որ Բաքուն 44-օրյա պատերազմից և հաղթանակից հետո կտրականապես անընդունելի է համարում ռուս, ամերիկացի և ֆրանսիացի միջնորդների այցը Ստեփանակերտ՝ Հայաստանի տարածքից, ինչպես եղել է նախքան պատերազմը: