«Պատերազմի օրերին բոլորս ամեն օր տեսնում էինք ռազմական հանցագործություններ` սկսած ծննդատներ ռմբակոծելուց մինչև քիմիական զենքի կիրառում։ Այդ հրամաններ տվողները և կատարողները հայտնի էին բոլորին։ Բայց հարց է, թե Հայաստանում ինչո՞ւ դեռ չեն հայտարարել միջազգային հետախուզում այդ ռազմական հանցագործությունները կատարած ադրբեջանցի գեներալների և նման հրամաններ տվող քաղաքական գործիչների նկատմամբ։ Ինչո՞ւ դեռ չեն դիմել միջազգային տրիբունալ։
Սրանից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում հետևողականություն չկա։ Փոխարենը Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել հայ զինվորների նկատմամբ և պահում է գերության մեջ»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ հետախուզության (ГРУ) գնդապետ Ալեքսանդր Ժիլինը։











