Պատերազմի ժամանակ «կասկան» ու «բռոնեժիլետը» առանց փորձաքննության են ուղարկվել զորքին

42

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Մենք արդեն անդրադարձել էինք որ պատերազմի օրերին Համահայկական Հիմնադրամին հանգանակված գումարները, անօրինական որոշումով փոխանցվել են Կառավարության հաշիվներին, իբր պատերազմի կարիքների համար գնումներ կատարելու։ Այդ օրերին բանակին մատակարարվում է` կասկածելի աղբյուրներից եւ կասկածելի որակի սաղավարտներ եւ զրահաբաճկոններ, որոնք պարզվում է որեւէ փորձաքննություն չեն անցել եւ դրանց պիտանելիությունն անգամ չի ստուգվել։

Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունենում փակ խորհրդակցության, որի ընթացքում, ՊՆ ներկայացուցիչը վարչապետին հայտնում է, որ մատակարարվող սաղավարտները եւ զրահաբաճկոններն առանց փորձարկման չեն կարող ընդունվել եւ զորքին ուղարկվել։ Սակայն, վարչապետն տեղում ուղիղ հանձնարարական է տալիս առանց փորձաքննության, շտապ ընդունել եւ ուղարկել, իբր դրա կարիքը չկա: Ըստ իրեն, «կասկա» ու «բռոնեժիլետ» կրելը, ավելի շատ հոգեբանական էֆեկտ ունի եւ կարեւորն այն է, որ զինվորը մտածի, թե դրանցով պաշտպանված է։ Վարչապետի կարծիքով, իրականում այդքան էլ էական չէ, որ զինվորներն իրականում ապահով լինեն, այլ կարեւորն այն էր, որ ընդամենը այդ համոզմունքով ուղարկվեն թշնամու կրակի տակ, իսկ թե այնտեղ ինչ հետեւանքի կհանգի, չստուգված ու հնարավոր է անորակ պաշտպանիչ միջոցները` դա, արդեն ոչ մեկի հետաքրքիր չէ։ Բնականաբար չի բացառվում որ այդ միջոցները իրականում անորակ են եղել, ու իրենց ֆունկցիան չիրականացնելու պատճառով զոհվել են զինվորներ»։