Պատերազմի ժամանակ Ադրբեջանի սահմանապահները կտրել են սպանված հայ զինծառայողների ականջները․ ՄԻՊ

187
Զինվոր

Ադրբեջանում հայ գերիների խոշտանգմանը վերաբերող զեկույցի հրապարակման շրջանակներում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրեց նաև զոհված հայ զինվորների նկատմամբ իրականացված խոշտանգումները ադրբեջանցի սահմանապահների կողմից։

«Հոկտեմբերի 20-ին 31 հայ զինծառայող Կապանից մեկնել է դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Արդյունքում սպանվել են նաև հայ զինծառայողներ։ Մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել։ Թաթոյանն ասում է՝ փաստերը վկայում են, որ դաժանություն են եղել։ Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև՝ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել,-ասաց Թաթոյանը՝ ավելացնելով, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներից և քարշ տվել- Մենք իդենտիֆիկացրել ենք, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։ Երբ մենք ուսումնասիրում ենք զինծառայողների հագուստի, մարմնական վնասվածքները, նրանց քաշել են կամ սպանված, կամ կենդանի վիճակում»։