Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը․ Մովսես Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

8

Մինչև պատերազմի 3-րդ օրը մենք որևէ տեղ զիջում չենք ունեցել։ Բայց չենք ունեցել ստորաբաժանումներ, որ գային նրանց փոխարիներին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Դրանց մի մասն օբյեկտիվ պատճառներ են, մյուսը՝ սուբյեկտիվ: Այնտեղ, որտեղ պիտի իրականացվեր համալրում, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծության, և անօդաչուները չեն թույլատրել ընդունման կետերը բացազատել, լիարժեք կատարել: Այստեղ կետերը փոխելու, համալրման ձևը փոխելու որոշում պիտի կայացվի: Մյուս հանցագործությունը այն է, որ պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորներին ուղարկել առաջնագիծ: Թե ինչ հիմնավորմամբ, չեմ կարող ասել. վարչապետի որոշման հիմնավորումներն ինձ չեմ զեկուցում: Չեն կարող հերքել, քանի որ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար, որը գիտեն, որ գալու է ժամանակ, և սրա համար պատասխան պիտի տան, ձայնագրել են խոսակցությունը»,- ասաց նա: