Փաստորեն իշխանության ինքնապաշտպանական բնազդն աշխատեց

11
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Փաստորեն իշխանության ինքնապաշտպանական բնազդը գոնե մի փոքր, բայց աշխատեց։

Շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի նախագիծը, որը նախատեսում էր դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000֊50000 դրամ:

Լավ է, շատ լավ է։

Համոզված եմ, որ եթե տուգանքների ավելացման հարցի շուրջ, հանրության կողմից բողոքի ալիք չբարձրանար, ապա իշխանության այս որոշման «նպատակահարմարության» պահը կլիներ փոքր ինչ այլ»: