Պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է։
Mediaport-ի տեղեկություններով՝ օրերս Պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը ՊՆ Վաղարշակ Հարությունյանի ազգականն է՝ մայրական կողմից եղբայրը։
Սուրեն Սահակյանը քաղաքականության մեջ է հայտնվել 90-ականների սկզբին։
1994-1999թթ. եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝
1999-2002թթ. եղել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2008-2011 թվականներին զբաղեցրել է «Monarch» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2018թթ-ին․աշխատել է «ՎՏԲ» բանկում:
Սահակյանը տարիներ շարունակ բնակվել է ՌԴ-ում:











